Հայ գույքահարկ… Հայ սպասարկման վարձ… Հայ մարդավարի կյանք… Հայ իրական պատմական նշանակության շենքերի ոչնչացում… Հայ ձևականություն… Հայ եվրոպական քաղաքներին նախանձել… Հայ առողջ բանականություն… Հայ վախ… ՎԱԽ… Հայ հիմարություն… ՀԻՄԱՐՈւԹՅՈւՆ…

30 июня, 2020

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է անպայման պետք նորից և փոփոխությունից վախենալ? Այո, փոփոխությունը ենթադրում է կոմֆորտի զոնայից դուրս գալ: Իսկ որևէ մեկը ազնվորեն ինքն իրեն հարց տվել է` արդյոք նա ներկայում ապրում է “կոմֆորտի զոնայում”? Ինչ է “կոմֆորտի զոնան”? Որն է լավ` եղածը, թե մի փոքր փոփոխությունը?..

Բնակֆոնդի պահպանմանն է ուղղված գույքահարկը…
Օրինակ` քաղաքացին Երևանի կենտրոնում գնում է անշարժ գույք: Վճարում է բավականին թանկ (ուրճացված շուկայական գին, որը ձևավորվել է ցածր գույքահարկի պատճառով): Գույքի առուվաճառքի գորխարքի չնչին մասն է տուրքի կամ հարկի տեսքով մտնում բյուջե: Բնակվելու ընթացքում վճարում է ցածր գույքահարկ և սպասարկման վճարներ: Տարիների ընթացքում անշարժ գույքը քաղաքային բյուջեում գումարի սակավության պատճառով պատշաճ չի սպասարկվում և վերանորոգվում: Հետևաբար կորցնում է իր արտաքին տեսքը և առաջանում են կոնստրուկցիայի հետ կապված խնդրիներ: 5-6 տարի հետո բնակիչը բողոքում է քաղաքային կամ վարչական շրջանի իշխանություններին` թե “ինչու չեք վերանորոգում բնակֆոնդը` չէ որ ես այդքան գումար եմ վճարել քաղաքի կենտրոնում բնակվելու և պատմական նշանակություն ունեցող և գեղեցիկ արտաքինով շենքում բնակվելու համար?”: Իսկ ինչ գումարների հաշվին վարչական շրջանի իշխանությունը վերանորոգի բնակֆոնդը? Ինչպես միշտ օդում մնացող հարց…
Եթե չեմ սխալվում զարգացած երկրների քաղաքներում գույքահարկը բավականին բարձր է ինչի շնորհիվ պահպանվում և անհրաժեշտության դեպքում ամնիջապես վերանորոգվում են շենքերի ֆասադները և կոնստրուկցիաները: Իսկ անշարժ գույքի շուկայական արժեքը, ասենք Բարսելոնում կամ Մադրիդում, համադրելի են Երևանում անշարժ գույքի շրջանառվող շուկայան գներին (ինչը ինքնին տրամաբանությունից դուրս է նկատի ունենալով երկրների տնտեսական և դիրքային տարբերությունները):
Գույքահարկի բարձրացումը կնպաստի շուկայական ուրճացված գների նվազմանը: «Մնացած» գումարի վճարումը կբաշխվի տարիների ընթացքում ուղղվելով վարչական բյուջե և օգտագործվելով բնակֆոնդի պատշաճ պահպանմանն ու վերանորոգմանը: Այլևս չեն լինի անձինք, ով որպես սեփականություն կունենան տասնյակ բնակարաններ ու տներ (տալով այն վարձակալությամբ, աշխատելով մեծ ստվերային գումարներ իսկ բյուջե չվճարելով նույնիսկ վարձակալական գումարի 10% հանդիսացող եկամտահարկը` այս գործում մեծ աշխատանք ունի ծավալելու հարկային մարմինը` բացառելով զզվելի ու նողկալի սովորությունը սեփականատիրոջ կողմից «բազմաթիվ բարեկամներին անհատույց տրամադրել գույքը»:
Զարմանում եմ բնակչության կարճ մտածելակերպի վրա` էդ որ էդքան պահանջում եք և ուզում եք ապրել եվրոպական ստանդարտի քաղաքում ինչու չեք ցանկանում ձեր վրա էլ վերցնել պարտականություններ?

Կենտրոնում բնակվող այսօրվա մեծահասակները (սոցիալապես անապահով խավը) հիմնականում 1950-70 թթ իրենց գիտելիքներին և ունակություններին, պաշտոնին, գիտական ու զինվորական կոչումներին, արժանիքներին վայել ու համապատասխան պետության կողմից բնակարաններ ստացած ակադեմիկոսների, պրոֆեսորների, կուսակցական, զինվորական, տնտեսական, բժշկական ոլորտի բարձր պաշտոնյաների թոռներն են (քիչ թվով մնացել են երեխաները) ու հին երևանցիները, որոնց թիվը շատ ավելի քիչ է քան վերոնշվալ անձանց:

Եկեք ազնվորեն փաստենք, որ ոչ բոլոր ակադեմիկոսների, պրոֆեսորների, բժիշկների ու տնտեսության ոլորտի ղեկավարների զավակներն են իրենց մտավոր ունակություններով համապատասխանել իրենց իսկ նախորդ սերնդին: Առավել ասեմ` հիմնականում նմանվելու մասին նույնիսկ խոսք չի գնում` սերունդների վրա բնությունը հանգստացել է:

Ներկայում իրենց նախնիներից ժառանգությամբ անցանց անշարժ գույքը այդ «կենտրոնի ծնվածներին» պատկանելու պատճառով ոչնչանում է վերանորոգման ռեսուրսների սակավության պատճառով: Գույքահարկի բարձրացումը, ինչի համար այդքան պայքարել եմ, ուղղված է հենց մեր սերնդին հասած ճարտարապետական արժեքների պահպանմանը ու մյուս սերնդին փոխանցելուն:

Գույքահարկը դեռ պետք է բարձրացվի, որ Կենտրոն վարչական շրջանը հնարավորություն ունենա վերանորոգելու ժամանակի ընթացքում քանդվող մուտքերի գեղեցիկ նախշերը, պարիսպները և այլն:

Արդեն հոգնեցուցիչ է դառնում բնակչության խոսելը զուտ էֆիռը լցնելու համար: Էդ անտեր խոսելուց առաջ մի քիչ էլ պետք է մտածել…

Քաղաքի այլ վայրում ապրելը ինչո’վ է նվաստացուցիչ «կենտրոնի ծնված» ակադեմիկոսի թոռան համար ով կյանքում բացի պապու արժանիքներով ապրելուց ոիրիշ արժանիք չունի, անհասկանալի է:

Ընթերցողներին խնդրում եմ չփորձել ինձ քննադատել, որովհետև ես երրորդ սերունդնեմ արդեն երկկողմանի երևանցի և կենտրոնի նախկին բնակիչ ու «թույնով լցված չեմ» երևանցիների նկատմամբ: Ուղղակի ուզում եմ մի քիչ առողջ բանականությունը գլուխ բարձրացնի մեր երկրում…

16 апреля, 2020

Մի քանի մտքով կիսվեմ երկրում տիրող իրավիճակի և զարգացումների վերաբերյալ: Տեսանկյունս ավելի հակված է առողջ բանականությանը քան հուզմունքային բեմադրություններին, այնպես որ, ում հետաքրքիր չի բանականությունը թող չկարդա: Տեքստում նաև օգտագործելու եմ համաշխարհային լեզվաբանության մեջ ընդունված տերմիններ: Հոգնել եմ տարրական կրթություն չունեցող անձանց մեկ տերմինով սահմանվող բառը բացատրելուց:
Որպես օրինապաշտ քաղաքացի առանց ֆետիշացման պահպանում եմ հայտարարված կարանտինի նորմերը, սակայն տեղի ունեցող անհասկանալի ու անտրամաբանական գործողությունները արդեն գերազանցում են բանականությունը:
Ըստ իս, կարանտինի համընդհանուր հայտարարումը կրում է ավելի շատ այլ երկրներին ընդօրինակելու բնույթ քան իրավիճակից թելադրված անհրաժեշտություն: Ուսումնասիրեցի Կովկասի պատմությունը էպիդեմիաների և պանդեմիաների վերաբերյալ: Նույնիսկ եվրոպական երկրներում ու Չինաստանում միջնադարի հայտնի պանդեմիաների ժամանակ Կովկասում համաճարակ չի եղել: Մեծ Եղեռնի ժամանակահատվածում մալարիա հիվանդության լայն տարածումը բնակչության կողմից, հասկանալի պատճառներով, տարրական հիգիենային հետևելու անհնարության հետևանք է եղել: Ոչ մի այլ էպիդեմիայի վերաբերյալ պատմական տվյալներ, համենայն դեպս ինձ, գտնել չհաջողվեց: Սա Կովկասը բնակեցնող ազգերի առանձնահատկություն է և սա պետք է ընդունել որպես իրողություն: Միգուցե մեր ամենօրյա ռացիոնում կա մի որևէ խոտաբույսի տեսակ, որը մեզ զերծ է պահում համաճարակներից: Ամեն դեպքում Կովկասում սնունդը միշտ առանձնացել է իր բնական մթերքներով: Չգիտեմ…
Լավատեղյակ լինելով Եվրոպական երկրներում, իսկ իրականում միայն Իտալիայում տիրող իրավիճակին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ ձևականությունը և բեմադրությունը իտալացիների պահվածքում շատ ավելի շատ էր քան տրամաբանությունը ու իրականությունից բխող գործողությունները: Գերմանացիների և անգլիացիների մոտ, չգիտես ինչու, թատերականություն չեղավ… Պատշգամբներում երգեցողության դասեր, հեռավար բաժակ չխկացնել… Պրիմիտիվ ձևականություններ…
Ինչպես և հայտնի էր հիվանդության ի հայտ գալու պահից այն վտանգ է ներկայացնում միայն և միայն մեծահասակների (76 և մեծ) և քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Համընդհանուր կարանտինի հայտարարումը երիտասարդ, առողջ, իրենց առողջությանը հետևող անձանց նկատմամբ ակնհայտ խտրականության դրսևորում է: Եկեք ընդունենք մի պարզ ճշմարտություն՝ ցանկացած անձ իր առողջության նկատմամբ ավելի զգուշավոր է քան կողքինները կարող են նրա մասին հոգալ: Կողքինները կարող են լինել զգուշավոր, և պարտավոր են լինել զգուշավոր այն անձանց նկատմամբ, ովքեր ի վիճակի չեն իրենց հոգսը հոգալ: Մեծահասակները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները իրենց առողջության նկատմամբ բավականին ուշադիր են: Համոզված եմ, որ բարեկամների, բժիշկների, ԶԼՄ-ի կողմից իրենց ճիշտ ինստրուկտաժ անելու դեպքում նրանք կպահպանեին իրենց առողջության անվտանգության բոլոր նորմերը՝ և դիմակներ կկրեին, և ձեռնոցներ, և բարեկամների հետ հանդիպումները կնվաղեցնեին հասցնելով անհրաժեշտ նվազագույնի և այլն:Սա նաև անձնական պատասխանատվության խնդիր է:
Բնական է, պետությունը պետք է նախապատրաստվեր հիվանդության հնարավոր տարածմանը, բայց ի՞նչ կերպ: Մարզահամերգային համալիրի ֆոյեում, որտեղ նույնիսկ ամռանը ջերմաստիճանը 18-20 սահմաններում է մահճակալներ շարելո՞վ: Որքանո՞վ է սա տրամաբանական: Եվ, շատ կարևոր հարց՝ որքա՞ն գումար է հատկացվել այս գործողության համար: Սա պետական գախտնիք է, թե կարանտինի ընթացքում կատարվելու են ֆինանսավորումներ, որոնց մասին մենք տեղյակ չե՞նք լինելու:
Պատասխանատվության և պրիորիտետների (նախապատվությունների) մասին: Ամենաբարդը պետություն կառավարելիս դա ոչ պոպուլյար, սակայն պետության զարգացման համար այդ պահի թելադրանքով միակ ճիշտ միջոցառումներ իրականացնելու պատասխանատվությունը իրենց վրա վերցնելն է: Իզուր չէ, որ պետության ղեկավարներ պետք է լինեն հասուն տարիքային խմբին պատկանող անձինք: Անձինք, ովքեր իրենց տարիքի և, բնականաբար ձեռք բերված փորձի շնորհիվ կարող են կայացնել զանգվածի հուզական դրսևորումներին չհամապատասխանող որոշումներ: Անձինք, ովքեր հստակ գիտակցում են իրենց առաքելությունը երկիրը դեպի ապագան տանել: Անձինք, ովքեր չեն վախենում պատասխանատվությունից և իրենց կոլեգիալ ընդունած որոշումը ճիշտ լինելուց:
Արդյոք պետք էր համընդհանուր կարանտին հայտարարել և չկա՞ր դրան այլընտրանք: Իհարկե կար: Դա ռիսկային խմբերի ճիշտ և ժամանակին տեղեկացնելն էր հնարավոր վտանգների մասին և ինստրուկտաժ անելը : Ճիշտ կատարված միջոցառումներից էր մեծահասակների համար խանութներ հաճախելու առանձին ժամանակահատված հատկացնելը:
Իսկ կաթվածահար անել երկրի տնտեսությունը բացարձակապես կարիք չկար… Ու բացարձակ հետաքրքիր չէ թե այլ երկրներում ինչեն անում: Ականատես եղանք, որ շատ այլ երկրներում էլ չգիտեին թե ինչ անեին, իսկ մեր կողմից վատագույնը օրինակելը սկի պետք չէր …

Здравость и прибаутки

11 октября, 2019

Определенно, можно назвать проявлением политической наивности сомнения разведывательно-аналитических центров о начале масштабных боевых действий Турции на территории Сирии. Если, конечно, такие были.

Умение политического, военного и аналитического руководства Турции выжидать направляя развитие ситуации в нужном ей русле достойно уважения.

До сих пор нет окончательной ясности чьим детищем был ИГИЛ. То, что ИГИЛ был создан для изменения существующей карты влияний на Ближнем Востоке прослеживалось с самого начала. Аморфное создание, во главе угла которого ставился религиозный фактор, а целью которой являлось дать толчок всеобщему брожению народов[1]… Какие силы могли способствовать становлению ИГИЛ? Курдам ИГИЛ нужен был, чтоб представить себя миру как антиисламскую силу региона и попытаться создать независимое государство. Турции – чтобы прощупать возможности легальной аннексии новых территорий (с их точки зрения – возврата потерянных территорий Османской Империи) и упрочения роли регионального лидера, также для  легального наступления на силы курдов в сопредельных странах. Ирану – для продвижения шиитской идеологии и поддержания авторитета теряющего влияние режима аятолл.

В конце концов ИГИЛ свое дело сделал и ушел с арены активных действий. Интересен факт: в «спящем режиме» какая-то инфраструктура ИГИЛ сохранилась и существенных попыток на ее полную ликвидацию не делается ни с одной из активно участвующих в конфликте сторон кроме Израиля.  Создается впечатление, что в случае недостижения поставленных перед каждой из сторон целей может возникнуть необходимость в реанимации ИГИЛ…

Не вдаваясь в подробности боевых действий Турции на приграничной территории, подчеркну лишь, что после первых двух – «Щит Евфрата» и «Оливковая ветвь» – операций по «усмирению» курдского вооруженного ополчения (имеются в виду все курдские военизированные организации вне зависимости от политических взглядов), турецким военным, а затем и гражданским структурам удалось создать протурецки настроенные гражданские образования на отнятой у курдов приграничной территории. Фактически, 3-я военная операция «Источник мира» предполагает упрочение де-факто существующей в приграничной с Сирией 32-и км территории турецкого элемента. Главное достижение протурецки настроенных гражданских властей на этой территории создание начальных образовательных учреждений ведущих обучение на турецком языке и по турецкой образовательной программе.

Курдское разрозненное по политическим разногласиям и клановым и различиям ополчение не в состоянии дать существенный отпор турецкой регулярной армии и в скором времени покинет 32-и км буферную зону на границе Турции и Сирии. В будущем с курдской стороны обязательно будут рандомные террористические акты против турецких представителей, что еще более укоренит в сознании мирового сообщества необходимость присутствия турецких войск на этой территории.  В конечном итоге, своими недальновидными действиями с большим уклоном на насаждение террора, курдское ополчение восстановит против себя пока что поддерживающие их некоторые арабские элиты.

Почти годовые предварительные приготовления позволяют Турции проводить операцию «Источник мира» очень аккуратно. Ей некуда спешить и некого опасаться в регионе – практически нет сопоставимых по военной мощи врагов. Вооруженные силы Ирана уступают Турецким вооруженным силам на эпоху. Последняя атака иранских беспилотников на нефтеперерабатывающий завод в ОАЭ выявил лишь полное отсутствие системы безопасности на ключевых объектах ОАЭ – это не военный успех КСИР. 

В межнациональных вопросах туркам чужды сантименты. Тем более если есть конфессиональные  различия. Сто лет назад курды оказали большую услугу турецкому правительству – во многих случаях руками курдов было вырезано автохтонное население Армянского Нагорья – армяне. По согласованию с правительством младотурков курдскому населению были обещаны земли проживающих там армян и ассирийцев. Позже, в 30-х годах ХХ столетия новое турецкое правительство начало уничтожение курдского населения как продолжение плана младотурецкого правительства по истреблению всех нетюркских народов и народностей на своей и прилегающих территориях. И, отдавая должное им в этом вопросе, надо признать, что методичное уничтожение и принудительная ассимиляция удавалась со стороны всех турецких правительств. Осознавая свою горькую участь курдское ополчение имеет единственный шанс – активные боевые действия против турецких регулярных сил. Но, в реальности, в этом вопросе курды обречены – без прямой поддержки США курдским вооруженным отрядам не противостоять турецкой регулярной армии. Тем более, что курдские силы не имеют общего командования и разрознены. Политика администрации Президента США г-на Трампа в вопросе с курдами является очень адекватной: рано или поздно курды бы предали США и начали бы стрелять в спину американским войскам. Сердобольные речи о «предательстве США» всего лишь попытка как-то повлиять на решение о выводе Американских войск.

Очередные Европейские гневные ноты протеста против действий Турции выглядят дешево и неубедительно. А поведение Израиля, страстно желающего помочь курдам, непонятно – разгребать жар чужими руками очень хорошо получается только в пословицах и поговорках. А в реальной жизни все приходится делать самому.

Затрагивать вопрос об удерживаемых, пока что на территории подконтрольной курдам тюрьмах, террористах[2] неразумно с точки зрения правил военного положения: они все будут истреблены, сколько бы их не было – 12 тыс. или сколько – непосредственных участников террористических действий. Это будет правильно. И это будет на руку всем странам[3], откуда приехали в Сирию террористы – и странам Европы, и России, и Китаю.


[1] Что ожидает Ближний Восток после ИГ https://vahegaro.wordpress.com/2016/11/

[2] https://www.bbc.com/russian/features-50003943

[3] https://www.bbc.com/russian/features-49999900

Мидия-Персия-Иран-Персия Шаг назад для дальнейших шагов вперед

14 августа, 2019

100 տարվա ցիկլ…

29 июня, 2019

Օրերս, բոլորովին պատահական՝ հայրս 85 ամյակը լրանալուց հետո հետաքրքրվում էր Խորհրդային Միության ղեկավարների տարիքով, Վիքիպեդիայում կարդացի Անաստաս Միկոյանի կենսագրությունը՝ սկզբում ռուսերեն, հետո նաև հայերեն: Նշեմ, որ հայերեն և ռուսերեն տեքստերում կան էական տեղեկատվական տարբերություններ՝ օրինակ՝ հայերենում բացակայում է Միկոյանի ծննդավայրի՝ գյուղ Սանաինի այն ժամանակ Թիֆլիսի գուբերնիայի վարչական տարածքում գտնվելու նշումը: Ինչու՞ է դա այդպես արվել՝ անհասկանալի է: Սակայն, բացի ծննդավայրի անվանման անհստակությունից հայերեն տարբերակում նաև նշված չէ, որ Միկոյանը ինքնակամ ծառայել է Անդրանիկի ջոկատում, իսկ Համազասպ Սրվանձտյանի (ռուսերեն Амазасп Срванцтян) ջոկատում որպես կոմիսար:

Միկոյանի կենսագրությունը կարդալուց մի քանի օր առաջ, կարդացել էի Գ.Տեր-Գաբրիելյանի ՛՛Անաստված՛՛ կինոթատրոնը՛՛ պատմվածքը, որի մի դրվագում պատմվում է Անաստաս Միկոյանի 1918թ. Բաքվի 26 Կոմիսարների ձերբակալությունից առաջ Բաքվից հեռանալու մասին:

Թեման հետաքրքրեց, առավել ևս, որ կարդացած ամեն նոր նյութի հետ ավելանում էին տարբեր աղբյուրների միջև տարաձայնությունները: Բաքվի 26 Կոմիսարների հետ կապված, հանդիպեցի նյութի, որ Միկոյանը նույնպես եղել է նավի վրա և Կոմիսարներին հակառակորդին հանձնելուց հետո Միկոյանը փրկվել է միայն այն պատճառով, որ նախքան այդ Կոմիսարների հետ բանտում չի եղել և հակառակորդին փոխանցած ցուցակում իր անունը նշված չի եղել: Սա անձամբ Ա.Միկոյանի առաջ քաշած տարբերակն է:

Համացանցում նյութերը շատ էին, առավել ևս, որ 2014թ. հարցեր բարձրացվել Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ: Ծանոթանալով, համեմատելով և հակադրելով տարբեր նյութեր տեսնում էի, թե որքան է Խորհրդային Միության պատմաբանների կողմից կեղծվել պատմությունը, մարդկան կենսագրությունը: Որքան միակողմանի է հաճախ ներկայիս պատմաբանների կողմից ներկայացվում տեղի ունեցածը առանծ հղում անելով այն ժամանակների իրողություններին: Հոդվածս չի հետապնդում որևէ մեկին արդարացնելու կամ մեղադրելու նպատակ, ուղղակի ծանոթանալով նյութերին, Ա.Միկոյանի կենսագրությանը, նրա գործողություններին և վարքագծին տարբեր իրադարձությունների ընթացքում, որոշ առումով ՛՛զգալով՛՛ նրա բնավորությունը փորձում եմ հասկանալ նրա գործողությունների ուղղվածությունը: Հետաքրքրությանս ոլորտում է միայն նրա գործունեությունները հայկական հարցում և Հայաստանի շուրջ զարգացումներում:

Ինչպես նշեցի, նյութերին ծանոթանալուց ինձ հետաքրքրում էին ոչ թե պատմական ելևէջները՝ որոնցով ցանկացած՝ իրեն հեղափոխական համարող երիտասարդի կյանքը լի է, այլ ցանկությունը հասկանալու և հետադարձ դիտարկումներով հնարավորինս հաշվարկելու Միկոյանի հայ բնակչության պահպանմանը (ոչնչացմանը), հայկական պետության ստեղծմանը (վերացման) ուղղված գործողությունները:

Առաջնային, ամնիջապես բոլոր հուզական ելևէջները դնում ենք մի կողմ՝ Միկոյանը գործում էր մի միջավայրում, որտեղ հավաքված էին բանվորական և դասալիք միջավայրի իրենց գոյությունը ֆիզիկական ուժի և խաբեության շնորհիվ պահպանող անձինք՝ անձինք, ովքեր չունեին ՛՛դավաճանություն՛՛ հասկացություն: Անձինք, ովքեր բարոյականությունը համարում էին կեղծ կատեգորիա և պատրաստ էին յուրաքանչյուրը ոչնչացնել երեկվա ՛՛մտերիմին՛՛: Սա այդ ժամանակահատվածի և այդ միջավայրի իրականությունն է՝ որքան կարող եմ պատկերացնել: Խորհրդային քարոզչության շնորհիվ ստեղծված և մեր ժողովրդի կարծրատիպերից մեկը դարձաց Շահումյանի ու Մյասնիկյանի մեծարումը որպես Հայաստանի պետականության հիմնադրման ջաթագովներ իրականում չի համապատասխանում այդ անձանց կողմից կատարված գործողություններին:

Պնդել, ինչպես անում են ոմանք, որ Ա.Միկոյանը եղել է ազգի (հայերի) դավաճան և բացարձակ չի հետաքրքրվել հայերի ճակատագրով ինձ թույլ չեմ տա: Առաջին հերթին այն պատճառով, որ դավաճանության բաղադրիչ նրա գործողություններում չեմ նկատել: Նույնը՝ մեղադրել դավաճանության մեջ Շահումյանին, կակ Սպանդարյանին, ևս չեմ անի: Իսկ վերլուծել գործողությունները ժամանակի պրիզմաով՝ կփորձեմ: Առաջին հերթին ցանկանում եմ հիշեցնել, որ այդ տարիների մեր ղեկավարները չունեին բարձորակ կրթություն և երկրի կառավարման փորձը ձեռք էին բերում ընթացքում: Նաև պետք է նկատի ունենալ նրանց երիտասարդ տարիքը և այդ տարիքին բնորոշ ամբիցիաները:

Ի՞նչ գրավեց ուշադրությունս Միկոյանի կենսագրությունը ռուսերեն Վիքիպեդիայում կարդալուց և ինչու որոշեցի այսքանը գրել՝ ՛՛По своим же словам, Микоян выступал за независимость Азербайджана ещё в 1919 году и разошёлся в этом вопросе со многими армянскими коммунистами, за что в армянских кругах Баку его скоро стали называть «мусульманским коммунистом»՛՛:  1919թ. Անաստաս Միկոյանը 24 տարեկան էր՝ արդեն որոշակի փորձ ու հմտություններ ձեռք բերած անձնավորություն: Այս ամենին գումարելով նրա բնածին իմացունակությունը և նկատի ունենալով նրա ծառայելը Անդրանիկի կամավորական բանակում հարց է առաջացնում՝ ինչու՞ էր Անաստաս Միկոյանը այդքան հակված Ադրբեջանական Հանրապետության հիմնմանը անպայման 1919թ.՝ երբ Բաքվի իշխանություններում դեռ գերադասում էին ազգությամբ հայերը նաև Բաքվի բնակչության զգալի մասը, իսկ այսօրվա Ադրբեջանի տարածքը՝ սկսած Ճառից (ժամանակակից Զաքատալա) մինչև Ղարաբաղ հիմնականում բնակեցված էր հայազգիներով: Միգուցե Անաստաս Միկոյանը, ի տարբերություն Ստ.Շահումյանի (1918թ. մահացած), Ավիս Նուրիջանյանի, Թաթևոս Ամիրովի և այլոց, ում հայրենասիրության հանցում ևս չեմ կասկածում, սակայն քաղաքական, պրագմատիկ մտածելու և արագ կողմնորոշվելու ունակությունների հարցում ինձ թույլ եմ տալիս վերապահումով մոտենալ, ավելի լավ էր գիտանցում պահի կարևորությունը: Եվ, ի տարբերություն թվարկված անձնանց, ովքեր ընտրել էին մաքսիմալիստական մոտեցումը և ընդհանրապես դեմ էին Ադրբեջանական Հանրապետության հիմնադրմանը Միկոյանը՝ ում հետագայում անվանեցին Խորհրդային Միության ամենապրագմատիկ ղեկավար անձանցից և ով ուներ բանակցելու ու պայմանավորվելու առանձնահատուկ ունակություն և զիջելով փոքրում, կարողանում էր շահել հիմնականը, ստեղցելով Ադրբեջանը իր ուրվագծած սահմաններում կփոխեր պատմության ընթացքը:

Կարծում եմ, 1919թ. առաջարկելով ստեղծել Ադրբեջանի Հանրապետություն երիտասարդ Միկոյանը արդեն ցուցաբերում էր իր ունակությունը հաշվարկել մի քանի քայլ առաջ: Հաստատեին Բաքվի Սովնարկոմի (գոյություն է ունեցել 1918թ.: Ենթադրելի է, որ խոսակցությունները Ադրբեջանի ստեղծման մասին մինչ 1919թ. ընթացել) անդամները նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության սահմանները ըստ բնակչության էթնիկ բնակության վայրերի այսօր կլիներ բոլորովին այլ պատկեր՝ հայերը չեին լքի Զաքատալան, Կլիներ առանձին Թալիշական Հանրապետություն և այլն:

Հետաքրքիր է, որ ի տարբերություն հայկական ղեկավարության, թուրքական իշխանությունները շատ լավ գիտակցում էին սահմանների և էթնիկ բնակչության վերաբնակեցման և տարածքները ՛՛իրենցով անելու՛՛ կարևորությունը: Դրա իսկ պատճառով 1918թ. Կովկասում թուրքական եմիսարների օժանդակությամբ և թուրքական զինվորների մասնակցությամբ ստեղծում է Կովկասյան Իսլամական բանակը որի գործողությունների շհորհիվ և Ադրբեջանի Հանրապետությունը ստանում է Խորհրդային տարիներին գոյություն ունեցող սահմանները:

Անդրադառնամ նաև մեկ այլ դրվակի՝ Ղարաբաղը և Զանգեզուրը Ա.Միկոյանի կողմից Ադրբեջանի Հանրապետոության կազմում ընդգրկելու առաջարկին: Ազգագագրետ Հրանուշ Խառատյանը մանրամասն ներկայացրել է այս իրադարձությունները ՛՛Անաստաս Միկոյանի կյանքի մութ էջերից. Փաստեր՛՛ հոդվածում: Չեմ ցանկանում դիտարկել այս փաստը իբրև Միկոյանի ցանկություն կարիերա անելու: Այս քայլով նա ոչինչ չեր շահում ոչ Ադրբեջանի իշխանությունների մոտ, ոչ էլ Մոսկվայի: Ուրիշ ինչ նկատառում կարո՞ղ էր հետապնդել Միկոյանի այս քայլը: Միգուցե սովորական սխալ հաշվարկ էր: Ամեն դեպքում զուտ Դաշնակցականներին խնդիրներ ստեղծելու պատճառով նա չեր կարող սրի տակ քաշել իր ազգը: Դրա իմաստը չկար: Դա Միկոյանին բնորոշ պրագմատիկ քայլ չեր լինի: Հիշենք՝ 1920թ. Հայաստանում Դաշնակցական իշխանություն էր:

Կարո՞ղ է այդ քայլով նա փորձում էր տեղեկացնել հայկական վերնախավին, որ կա վտանգ Ղարաբաղը, Զանգեղուրը, Նախիջևանը ընդգրկել Ադրբեջանի կազմում որպես Խորհրդային Ռուսաստանի ավելի մտերիմ դաշնակցի:Փորձում էր ոտքի հանել ժողովրդին…

Մի փաստ ևս, 1918թ. սեպտեմբերին Կովկասյան Իսլամական բանակի գրոհից առաջ 3000 հոգանոց հայկական ջոկատը (ամենայն հավանականությամբ Սրվանձտյանի) լքում է պաշտպանության գիծը (ինչի հետևանքով անգլիական զորքնել է հեռանում կռվի դաշտից) և բացում է ճանապարհը թուրքական զորքերի առջև, որից հետո Բաքվում տեղի են ունենում հայկական ջարդերը: Միկոյանը տեսնելով այս ամենը մեղադրում է Սրվանձտյանին դավաճանության մեջ: Շատերը կասեն բոլշեվիկյան իշխանությունների դավաճանաության: Կարծում եմ ոչ միայն բոլշեվիկյան…

Yerevan, 29 VI 19

Երևանում երթևեկության արագության նվազեցում

27 июня, 2019
Vahe Garoyan

Vahe Garoyan Ռուսերեն գրեմ էլի…
Насколько я понимаю, все начинания и изменения в области городского трафика должны быть направлены на увеличение пропускной способности улиц с одновременным повышением (или сохранением) безопасности участников движения. Есть два варианта повышения пропускной способности — интенсивное или экстенсивное: повышение скорости движения или расширение улиц (последнее практически невозможно без строительства эстакад и туннелей).
Предложение о снижении скорости движения в городе должно основываться на этих двух составляющих.
Очень хочу верить, что предложение о снижении скорости движения основано на глубоком научном исследовании обоснованно доказывающем, что: учитывая низкий уровень навыков вождения у армянских водителей, снижение скорости движения приведет к повышению пропускной способности улиц, что также отразится на повышении безопасности.
Это задача оптимизации и, как представляю, довольно сложная со многими неизвестными.
Если проведен такой расчет, то, как говорится »флаг в руки».
Хотя, наблюдая последние действия мэрии во все это с трудом верится…. А очень хочется даже просто не верить в рациональность работников мэрии, а быть в этом уверенным и воспринимать их »умные действия» как само собой разумеющееся.

Ռուսաստանից մեր գործարարների վերադարձի ցանկության վերաբերյալ

18 июня, 2019

Վերլուծելով ՌԴ-ում կապիտալների ստեղծման, վերարտադրման և պահպանման առանձնահատկությունները, կարելի է ասել, որ ազգությամբ հայ գրեթե բոլոր մեծահարուստները իրենց կապիտալները ՌԴ-ում ստեղծել և կարողացել են պահպանել միայն և միայն Հայաստանի նախկին իշխանությունների ուղղիղ կամ անուղղակի օժանդակությամբ: Նրանց մուտքը ՌԴ իշխանական և խոշոր, ճյուղային բիզնեսի շրջանակներ կատարվել է Հայաստանից ՛՛րեկոմենդացիաների՛՛ շնորհիվ: Գրեթե համոզված եմ, որ նույնիսկ ՛՛հայկական վերահսկողությամբ՛՛ ռուսական խոշոր բանկերի համագործակցությունը ՌԴ իշխանական կառույցների հետ իրականացվել է Հայաստանի իշխանությունների հետ վերջիններիս խորհրդակցելուց հետո և որպես ՛՛մտերիմների վստահված անձիք՛՛ այդ բանկերը ներառվել են որոշ գործարքներում: Լավ է այս ամենը, թե ոչ, արդեն այլ հարց է:
Ներկայում մեր գործարարները ՌԴ-ում կորցրել են Հայաստանի ՛՛այդ տեսակի՛՛ օժանդակությունը և հայտնվել բարդ իրավիճակում: ՌԴ բիզնեսի առանձնահատկությունը նրանում է, որ նույնիսկ զբաղեցնելով Ֆորբսի առաջին էջը բիզնեսդ պետք է վերահսկվի հատուկ ծառայությունների կողմից և ծառայի որոշ նպատակների: Նկատի ունեցեք նաև, որ հայազգի մեծահարուտների կապիտալի հիմնական հատվածը կազմում է անշարժ գույքը, որի պետականացման խնդտիրը լուծվում է րոպեների ընթաղքում: Նաև նկատի ունեցեք, որ ռուսական (3-4 խոշոր քաղաք) անշարժ գույքի արժեքը ուրճացված է և իրականում նման խոշոր նյութական և ֆինանսական կապիտալների մեր գործարարները չեն տիրապետում:
Ի՞նչ կլինի, եթե մեր հայ խոշոր գործարարները ՌԴ-ում ենթարկվեն կուլակաթափության: (Առավել ևս վերջին տարվա ընթացքում մեր հայրենակիցների կառույցներին տրամադրվող պատվերները նվազել են:) Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա բանվորական աշխատանքով զբաղվող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը աշխատում է հայ մեծահարուստների ստեղծած շինարարական և անշարժ գույքi վարձակալությամբ զբաղվող կազմակերպություններում: Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ ունենք մենք արդյոք իրավունք թողնելու Ռուսաստանում մեր գործարարներին առանց Հայաստանի օժանդակության:
Դեմ եմ գործարարներին, անկախ Ֆորբսում կան, թե ոչ ներրգրավել պետական կառավարման համակարգ՝ երբեք գործարարը ուղղորդված չի լինի պետական համակարգը ամբողջական դիտարկելու, բայց ստեղծել նրանց համար բոլոր պայմանները ծավալելու իրենց գործունեությունը Հայաստանում և այլ երկրներում համարում եմ պետական մտածելակերպի դրսևորում:

Անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին:

16 июня, 2019

Արդյո՞ք կարելի էր ազատ չարձակել Ռոբերտ Քոչայանին:
Իհարկե ոչ: Ոչ մի դատավոր Հայաստանի Հանրապետությունում իրավունք չուներ անտեսել հայկական երկրորդ պետության՝ Արցախի նախագահի խնդրանքը և միջնորդությունը: Այդ խնդրանքի անտեսումը կնշանակեր Արցախի պետության հանդեպ Հայաստանի կողմից անվստահություն և անհարգանք: Իսկ մեր հակառակորդներին հնարավորություն կընձեռեր ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել, որ Հայաստանը լուրջ չի վերաբերում Արցախը դիտարկելով այն որպես իր սատելիտ: Արցախի նախագահի կողմից միջնորդությամբ հանդես գալը Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ճիշտ արված քայլն էր: Արված այդ քայլի բարոյական բաղադրիչի մասին խոսելն անգամ անիմաստ է, քանզի բարոյականությունը պարոն Քոչարյանը համարում է կեղծ կատեգորիա և նպատակին հասնելու դեպքում ես նրա հետ այս հարցում լիովին համամիտ եմ:
Իսկ որնե՞ր Ռոբերտ Քոչարյանի առաջին ճիշտ քայլը: Գալով իշխանության Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը պահելու նպատակով արեց առաջին հստակ հաշվարկված քայլը՝ օրենքի ուժով վերացրեց գյուղապետերի ընտրության հարցում գործող միևնույն անձի երկու անգամից ավելին ընտրվելու սահմանափակումը: Հստակ հաշվարկված և իր ճշմարտությունը ապացուցած գործողություն: Դա նրան թույլ տվեց առանց մեծ ջանքերի ստեղծել հազարապետերի մի բանակ, որն ինքն իրեն վերաարտադրում և ապահովում էր ցանկացած ՛՛ընտրության՛՛ ընթացքում անհրաժեշտ ձայների քանակ, ապահովելով յուրաինների այսպես կոչված ՛՛ընտրությունը՛՛ Ազգային Ժողովում և ՀՀ Նախագահի պաշտոնում: Թող որևէ մեկը փորձի ասել, որ սա սխալ քայլ էր: Երևանին, որի բնակչությունը ընդհանուր առումով ավելի կրթված է, նյութապես ապահովված և զարգացած լիակատար վերահսկման տակ պահելը շատ ավելի դժվար լուծելի խնդիր էր, այդ իսկ պատճառով, օգտվելով գյուղաբնակների ճնշող մեծամասնության չկթված լինելու փաստից, Ռոբերտ Քոչարյանը և իր զինակիցները կատարեցին ամենաճիշտ քայլը իշխանությունը պահելու և վերարտադրելու ուղղությամբ: Այս դեպքում էլ բարոյականության տեսանկյունից չեմ խոսի՝ իսկապես կեղծ կատեգորիա է: Հազարերրորդական է, որ այդ քայլի պատճառով քայքայվեցին գյուղերը՝ նպատակին հասնելու համար մարդկանց որոշ կատեգորիայի համար բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Մարդկան մի խումբ, ունենալով իր նպատակները արել է ամեն ինչ դրանց հասնելու համար՝ սա դատապարտելի՞ է: Դատապարտելի է մեր՝ առողջ դատողություն ունեցող և պետականությունը հարգող Հայաստանի քաղաքացիների անգործությունը հակազդելու պետականության հիմքերի խալխլելուն: Եկեք ընդունենք այս փաստը:
Հայաստանում վերջին 25 տարիների ընթացում տեղի ունեցած իրադարձությունները շատ ուսումնալի են՝ սակայն ոչինչ նոր, քան համայն մարդկության պատմության ընթացքում տեղի էր ունեցել չարձանագրվեց՝ դասականների գրքերում ֆիլմերում այս ամենը ցայտուն ներկայացված է՝ Տիտոս Լիվիոս՝ ՛՛Հռոմի պատմություն քաղաքի հիմնադրումից՛՛, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա՝ ՛՛Կնքահայրը՛՛:
Դիտարկելով և վերլուծելով ոչ վաղ անցյալը պարզ գիտակցում եմ թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը հայաստաբնակների նկատմամբ լցված այդքան մեծ ատելությամբ ու, հոգեբանության տեսանկյունից, հասկանում նրա գործողությունները: Ցավոք, նա չկարողացավ ներել նախկինում իրեն հասցված անհիմն վիրավորանքները: Ես էլ չգիտեմ ՛՛Հայր մեր՛՛-ը… ու իմ սերնդակից մեծամասնությունը չգիտի… Եվ ի՞նչ, աղոթք չիմանալը մեզ ավելի քիչ հավատացյալ է սարքում, քան ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
25 տարիների փորձը ցույց տվեց, և իմ համար դա ամենացավալին է, որ հայաստաբնակների զգալի հատված զբաղեցնելով պետական պաշտոններ ունակ է թքած ունենալ պետականության վրա: Սրա մասին է պետք մտածել: 
Ինչևէ, սանտիմենտները մի կողմ՝ կա խնդիր և այն պետք է լուծվի: Ցավոք, պարոն Քոչարյանը և իր թիմակիցները ընտրել են ազգի պառակտման ճանապարհը՝ և դա ակնհայտ է, և այս ամենի դեմը պետք է առնել:

Երևանի քաղաքապետին կից ՛՛Խորհրդակցական հասարակական մարմնի՛՛ (Խորհուրդ) վերաբերյալ նախկին ավագանու և քաղաքապետի պատկերացումները և անկեղծ զարմանք, թե ինչու են ներկայիս ավագանին ու քաղաքապետը կիսում նախկինների մոտեցումները

27 мая, 2019

Վերջերս Երևանի քաղաքապետարանը իր պաշտոնական կայքում՝ համաձայն ավագանու ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2013 թ. սեպտեմբերի 10-ի N46-ն Որոշման հավելված հանդիսացող Կարգի հայտարարություն է տեղադրել հրավիրելով ՀՀ քաղաքացիներին և Հասարակական Կազմակերպություններին ընդգրկվել քաղաքապետին կից ստեղծվող Խորհրդակցային հասարակական մարմիններում (Խորհուրդներում):

Համոզված եմ, Երևանի զարգացման և բարելավման խնդիրներով մտահոգ բազմաթիվ մասնագետներ ցանկություն կհայտնեն ընդգրկվելու այդ մարմիններում՝ առավել ևս, որ այն հասարակական հիմունքներով է և դա նրանց հնարավորություն կընձեռի արտահայտել մասնագետի դիրքորոշումը այս կամ այն խնդրի շուրջ կաշկանդված չլինելով վարձատրությամբ և առաջարկել իրականության հետ առավել կապ ունեցող լուծումներ, քան իներցիայով շարժվող քաղաքապետարանի աշխատակիցները:

Բայց, արի ու տես, որ ՛՛հասարակական մարմին՛՛ մեր ոչ այդքան հարգարժան նախկին քաղաքապետը հասկանում էր լիովին այլ կերպ՝ մտքի այլասեռվածության ուրույն տարբերակով:

Ի՞նչ է հասկանում մի երկու գիրք կարդացած սովորական մահկանացուն ՛՛խորհրդակցական հասարակական մարմին՛՛ լսելիս: Իհարկե, եթե բերված բառակապակցությունից բացակայեր ՛՛խորհրդակցական՛՛ բառը, շատ հնարավոր է, որ նույնիսկ սովորական մահկանացուի մտքի թռիչքը գնար այլ ուղղությամբ, բայց ՛՛խորհրդակցային՛՛ բառը, այն էլ ՛՛քաղաքապետին կից՛՛ հստակեցումը պարզ հուշում է, որ խոսքը գնում է բնագիտությամբ, հումանիտար կամ սոցիալական գիտություններով զբաղվող ոչ բնական մարմնի մասին: Ցավոք, նախկին քաղաքապետը ամենայն հավանականությամբ ՛՛խորհրդակցային՛՛ բառը իր իսկ ընդունած Որոշման վեռնագրում չի նկատել և ստեղծել է ՛՛խորհրդակցային հասարակական մարմին՛՛ հասկացության հետ առնչություն չունեցող մի մարմին:

Փորձենք վերլուծել առ 10.09.2013 թ. N46-Ն ավագանու ընդունած Որաշման՝ որի հիման վրա ներկայիս քաղաքապետը պետք է ձևավորի իրեն կից խորհրդակցական հասարակական մարմինները, մի քանի դրվակ:

Կարգի 6-րդ կետի համաձայն, առ 23.04.2019 թ. N85-Ն խմբագրությամբ՝ ՛՛Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 2 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը՝ աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց մասնագիտական գործունեությունը առավել սերտ առնչվում է տվյալ խորհրդի գործունեությանը, ընդ որում՝ խորհրդի կազմում 3 անդամ կարող են նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներից…»: Ինչու՞ է ՛՛հասարակական խորհդի անդամներին նշանակում քաղաքապետը: Հասարակական խորհրդի նշանակված անձը արդեն իսկ հանդիսանում է հաշվետու նշանակողին: Ի՞նչ գործ է կատարելու քաղաքապետարանի աշխատակիցը հասարակական մարմնում: Այն, ինչը նա պետք է իրագործի հասարակական մարմնում նա՝ ի պաշտոնե պարտավոր է կատարել իր աշխատատեղում:

Կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետ՝ ՛՛… ցանկալի է հայտնի ու հեղինակություն վայելող այն անձանցից, որոնք չեն աշխատում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ դրանց ենթակայության կազմակերպություններում և նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՛՛:

Սա նույնպես վիճարկելի դրույթ է, քանի որ ներկայում բազմաթիվ հայ երիտասարդ մասնագետներ, ում նախագծերով կառուցվում են շինություններ արտասահմանյան երկրներում ճանաչված չեն Հայաստանում, բացի դա այդ մասնագետները չեն էլ ձգտում ՛՛հեղինակություն վայելել՛՛ ՝ երիտասարդները սուս ու փուս իրենց գործն են անում, ցավում եմ, բայց որոշ պատճառներով նրանցից շատերին չի էլ հետաքրքրում խորհրդակցական հասարակական մարմնում ընգրկվելը: Եկեք հին մտածելակեպից հեռանանք:

Կարգի 7-րդ կետի համաձայն՝ ՛՛Հասարակական հիմունքներով համայնքի բնակիչների և այլ շահագրգիռ անձանց նշանակումը Խորհրդի կազմում կատարվում է իրենց դիմումի համաձայն՝ հրապարակային հայտարարության հիման վրա, ըստ հայտերի ներկայացման հաջորդականության՛՛: Այնքան լավ եմ պատկերացնում, թե նախկին քաղաքապետի օրոք ինչպես էին որոշվում դիմումների հաջորդականությունը: Այժմ նույն կոռուպցիոն ռիսկերով լի դրույթը պահպանվել է:

Իսկ եթե դիմում հանձնողների հերք է և դիմողներից մեկը փոքր երեխայի հետ է և նրան զիջում են հերքը և զիջող մասնագետը չի ընդգրկվում Խորհրդում՝ դա արդարացի՞ ընտրույթան ընթացք է:

Կարգի 10-րդ կետի համաձայն, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԽՆԲԱԳՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԻՆ՝ ՛՛Խորհուրդը նախագահում է Երևանի քաղաքապետը, որը նշանակում է Խորհրդի նախագահի տեղակալին ու քարտուղարին:

Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը հանդիսանում են Խորհրդի անդամ, ընդ որում՝ Խորհրդի նախագահի տեղակալ կարող է լինել Երևանի քաղաքապետի տեղակալը կամ Երևանի գլխավոր ճարտարապետը կամ Երևանի քաղաքապետի խորհրդականը կամ օգնականը կամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետը, իսկ քարտուղար՝ խորհրդի յուրաքանչյուր անդամ (համաձայնությամբ): (10-րդ կետը խմբ. 23.04.19 N 85-Ն)

Սա կատարյալ անհեթեթություն է՝ խորհրդի նախագահի տեղակալ կարող են հանդիսանալ միայն և միայն քաղաքապետի տեղակալները կամ խորհրդականները, իսկ նախագահ՝ ԻՆՔԸ քաղաքապետը՝ այլախոհության ցանկացած նշույլ ՛՛տուտ ժե՛՛ արմատախիլ անելու լավագույն լուծումն է, որը սույն Որոշմամբ ամրագրել է նախկին քաղաքապետը: Սա նախկին իշխանությունների գործելաոճի ցայտուն օրինակ է՝ ամեն ինչում լինել ձևական՝ ձևական Խորհուրդ, ձևական քննարկումներ, ձևական ընդիմադիրներ…: Եթե չեմ սխալվում քաղաքապետի տեղակալները կամ խորհրդականները ի պաշտոնե պարտավոր են առաջարկել լուծումներ իրենց ենթակայության տիրույթում գտնվող ոլորտում և վերահսկել դրանց իրականացումը: Իմ խորին համոզմամբ, հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնի ամբողջ իմաստը նրանում է, որ քաղաքապետարանի նախագծերին զուգահեռ առաջարկի այլընտրանքային լուծումներ և ընդհանուր քննարկումների արդյունքում ընտրվեն քաղաքի զարգացման համար լավագույն տարբերակները: Հակառակ դեպքում քաղաքապետարանի աշխատակիցներից բախկացած ՛՛հասարակական խորհուրդը՛՛ կոռուպցիոն ռիսկերը որինականացնելու մեխանիզմ է:

Կարգի 12-րդ կետը՝ ՛՛Խորհրդի նախագահի որոշմամբ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև այլ խորհուրդների անդամներ կամ համապատասխան մասնագետներ, այլ անձինք (հրավիրվածներ), ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: (12-րդ կետը լրաց. 23.04.19 N 85-Ն)՛՛:

Միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ Խորհդի անդամնեը որոշեին թե ում կանչեն որպես համապատասխան մասնագետներ: Այս կետից բխում է, որ ԶԼՄ-ի ներկայացուցիչները ի սկզբանե չպետք է մասնակցեն նիստերին: Սա նախկիններից մնացած անախրոնիզմ է՝ այս դրույթի պահելու իմաստը ո՞րն է: Ո՞ր հասարակությունը ինչպես նախկինում էլի տեղյակ չլինի կատարվող գործողություններից:

18-րդ կետը նախկին քաղաքապետի կողմից ընտիր ձևակերպված է եղել և, չգիտես թե ինչու ներկա քաղաքապետը այն լիովին ընդունել է՝ ՛՛Խորհրդի անդամը նախագահողի կողմից կարող է հեռացվել խորհրդի տվյալ նիստից խորհրդի նիստի աշխատանքները խոչընդոտելու դեպքում, մասնավորապես եթե.

1) 2 անգամից ավելի թույլ չի տալիս Խորհրդի մյուս անդամներին ազատորեն արտահայտել իրենց կարծիքը քննարկվող հարցի վերաբերյալ և (կամ) խոչընդոտում է խորհրդի անդամի ելույթը,

2) առանց ձայնի իրավունք ստանալու 2 անգամից ավելի արտահայտում է իր կարծիքը,

3) որևէ այլ կերպ խոչընդոտում է Խորհրդի նիստի բնականոն ընթացքը՛՛:

Մի փոքր զոռ տանք երևակայություններիս և պատկերացնենք հետևյալ իրողությունը նախկին քաղաքապետի կողմից անցկացվող նիստից՝ ընթանում է խորհրդակցական հասարակական մարմնի նիստը և քաղաքապետի տեղակալը բարձրաձայնում է քաղաքապետի կողմից հրահանգված երևանյան այգիներից մեկում իր բարեկամի կողմից սրճարան կառուցելու համար 30 հատ 50 տարեկան ծառ կտրելու նախագիծը (այս ամենը արվում է զուտ ժողովրդավարություն խաղալու նպատակով՝ ուրիշ ոչինչ՝ ծառերնել են արդեն կտված, սրճարաննել է կառուցվում): Չգիտես թե ինչպես այդ Խորհրդի 20 անդամներից մեկը քաղաքապետի նշանակած անձը չի, կամ ուղղակի նշանակված անձի մոտ այդ պահին արթնանում է երևանաբնակ լինելու իր զգացումը (ինչը զարմանալիորեն նախկին քաղաքապետարանում տեղի չի ունեցել) և այդ մեկը ակամայի գալով հայտարարությունից տեղից առարկում է ծառերը կտրելու նախագծի դեմ: Ինչի համար անմիջապես ստանում է առաջին նկատողությունը քաղաքապետից: Հետագայում, փորձում է ձայն ստանալ արտահայտվելու համար, բայց մատնվելով անուշադրության միակ ելքն է տեսնում էլի տեղից արձագանքել ու ՛՛տուտ ժե՛՛ հեռացվում է նիստից:

Հետո՞: Ու էս ամենը ուզում եք ելի խաղա՞ք գլխներիս: Չի կարող հասարակական մարմինը նախագահվել քաղաքապետի ու նրա տեղակալի կողմից: Թող լինի նորմալ հասարակական մարմին…

Համոզված եմ, Խորհուրդները հին ձևավորմամբ կկիսեն տարիներ ի վեր միայն ՛՛թղթի վրա գոյություն ունեցող՛՛ խորհուրդների ձևական լինելու ճակատագիրը:

Առաջարկում եմ զերծ մնալ հնի կրկությունից մեր ապագան կերտելու հարցում և ստեղծել իրականում իր կարծիքը և ձայնը ունեցող հասարակական մարմին՝ խորհուրդ:

Պետք է ձեռբազատվել հին մտածելակերպից և չվախենալ փոխել իշխանությունը պահելու համար գրված և տրամաբանությունից զուրկ օրենքները:

Գարաժիզմ

20 марта, 2019

Բակերում կառուցված ավտոտնակները ամոթալի, ոչ էսթետիկ, խանգարող ու բնակիչների անվտանգությանը սպառնացող երևույթ են:

Այս հարցի լուծումը շատ հեշտ է՝ պետք է բարձրացնել ավտոտնակների գույքահարկը:

Հասկացեք և փորձեք ընկալել մի պարզ ճշմարտություն՝ ավտոտնակը չի հանդիսանում և չի կարող հանդիսանալ հանրային արժեք ներկայացնող կառույց: Ավտոտնակը անցյալի անճոռնի ատավիզմ է:

Որտեղ է մնացել արդարության սկզբունքը, երբ ավտոտնակ չունեցող երևանաբնակը վճարովի կայանատեղերում մեքենան կայանելու համար ԱՄՍԱԿԱՆ պետք է վճարի 10’000 դրամ, այն դեպքում, երբ ավտոտնակ ունեցող ՛՛ընտրյալը՛՛ 10’000 դրամ վճարում է ՏԱՐԵԿԱՆ գույքահարկ: Ընդ որում` առաջինի մեքենան կայանում է բաց երկնքի տակ, իսկ երկրորդինը բարենպաստ պայմաններում:

Եվ բացարձակապես էական չէ, թե որքան գումար է ծախսել ավտոտնակ ունեցող ՛՛ընտրյալը՛՛ հասարակության համար այդ աղետը կառուցելու համար:

Գույքահարկը ավտոտնակների համար պետք է լինի 30% բարձր, քան բացօդյա վճարովի ավտոկայանատեղերի ամսական վճարն է: Այսինքն` ավտոտնակների տարեկան գույքահարկը պետք է կազմի 156’000 դրամ (և կայանատեղու վճարը բարձրանալու կամ նվազելու դեպքում տարեկան համապատասխանեցվի): Մի գանձեք այդ գումարը միանվագ, բաժանեք ամիսների և թող ամսական վճարեն 13’000 դրամ ինչպես մնացած այլ մահկանացուներն են անում: Ընդ որում՝ կախված ավտոտնակի չափսերից, ստորգետնյա է թե ոչ, միացված ավտոտնակների կտուրը օգտագործվում է որպես խաղահրապարակ թե ոչ, գույքահարկի գումարը տարբերվելու է: Բայց ելակետային նվազագույն գույքահարկը պետք է կազմի բացօդյա ավտոկայանատեղու վճարը գումարած 30%: Ավտոտնակի արտաքին չափսերի հաշվարկը պետք է կատարվի հաշվի առնելով մի քանի չափանիշներ, ընդ որում, ցանկալի է նաև ավտոտնակի դռների բացելուց զբաղեցրած տարածքը պետք է ներառվի հարկվող գումարի մեջ քանզի ավտոտնակների դռներին գրառված է ՛՛մուտքը չփակել՛՝ այսինքն` հանրային տարածքից այդ մակերեսն էլ է գրավվում՛: Տես՝ https://vahegaro.wordpress.com/wp-content/uploads/2019/02/yerevan-city-safity-program-by-vahegaro-1.pdf

Ժամանակի ընթացքում, ավտոտնակների գույքահարկը համայնքի և հասարակության նկատառումներից ելնելով արդարացի սահմանելու դեպքում, մեծ թվով ավտոտնակների սեփականատերեր իրենք կքանդեն այդ անճոռնի երևույթները և տարածքը կվերադարձնեն համայնատիրությանը հետագա կանաչ գոտիներ հիմնելու համար:

Ավտոտնակների գույքահարկը հասարակության, համայնքի, տրամաբանության տեսանկյունից արդարացի սահմանելու դեպքում քաղաքապետարանի բյուջեն կհամալրվի զգալի լրացուցիչ գումարներով ինչը թույլ կտա քաղաքի ոչ կենտրոնական մասերում վերանայել ՛՛կարմից գծերի՛՛ տեղադրումը, և արդեն գույքահարկից ստացված լրացուցիչ գումարները ուղղել մանկապարտեզների վերանորոգմանը և սպասարկմանը:

Կարծում եմ սա է քաղաքային տնտեսության տրամաբանված վարումը…