Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է անպայման պետք նորից և փոփոխությունից վախենալ? Այո, փոփոխությունը ենթադրում է կոմֆորտի զոնայից դուրս գալ: Իսկ որևէ մեկը ազնվորեն ինքն իրեն հարց տվել է` արդյոք նա ներկայում ապրում է “կոմֆորտի զոնայում”? Ինչ է “կոմֆորտի զոնան”? Որն է լավ` եղածը, թե մի փոքր փոփոխությունը?..
Բնակֆոնդի պահպանմանն է ուղղված գույքահարկը…
Օրինակ` քաղաքացին Երևանի կենտրոնում գնում է անշարժ գույք: Վճարում է բավականին թանկ (ուրճացված շուկայական գին, որը ձևավորվել է ցածր գույքահարկի պատճառով): Գույքի առուվաճառքի գորխարքի չնչին մասն է տուրքի կամ հարկի տեսքով մտնում բյուջե: Բնակվելու ընթացքում վճարում է ցածր գույքահարկ և սպասարկման վճարներ: Տարիների ընթացքում անշարժ գույքը քաղաքային բյուջեում գումարի սակավության պատճառով պատշաճ չի սպասարկվում և վերանորոգվում: Հետևաբար կորցնում է իր արտաքին տեսքը և առաջանում են կոնստրուկցիայի հետ կապված խնդրիներ: 5-6 տարի հետո բնակիչը բողոքում է քաղաքային կամ վարչական շրջանի իշխանություններին` թե “ինչու չեք վերանորոգում բնակֆոնդը` չէ որ ես այդքան գումար եմ վճարել քաղաքի կենտրոնում բնակվելու և պատմական նշանակություն ունեցող և գեղեցիկ արտաքինով շենքում բնակվելու համար?”: Իսկ ինչ գումարների հաշվին վարչական շրջանի իշխանությունը վերանորոգի բնակֆոնդը? Ինչպես միշտ օդում մնացող հարց…
Եթե չեմ սխալվում զարգացած երկրների քաղաքներում գույքահարկը բավականին բարձր է ինչի շնորհիվ պահպանվում և անհրաժեշտության դեպքում ամնիջապես վերանորոգվում են շենքերի ֆասադները և կոնստրուկցիաները: Իսկ անշարժ գույքի շուկայական արժեքը, ասենք Բարսելոնում կամ Մադրիդում, համադրելի են Երևանում անշարժ գույքի շրջանառվող շուկայան գներին (ինչը ինքնին տրամաբանությունից դուրս է նկատի ունենալով երկրների տնտեսական և դիրքային տարբերությունները):
Գույքահարկի բարձրացումը կնպաստի շուկայական ուրճացված գների նվազմանը: «Մնացած» գումարի վճարումը կբաշխվի տարիների ընթացքում ուղղվելով վարչական բյուջե և օգտագործվելով բնակֆոնդի պատշաճ պահպանմանն ու վերանորոգմանը: Այլևս չեն լինի անձինք, ով որպես սեփականություն կունենան տասնյակ բնակարաններ ու տներ (տալով այն վարձակալությամբ, աշխատելով մեծ ստվերային գումարներ իսկ բյուջե չվճարելով նույնիսկ վարձակալական գումարի 10% հանդիսացող եկամտահարկը` այս գործում մեծ աշխատանք ունի ծավալելու հարկային մարմինը` բացառելով զզվելի ու նողկալի սովորությունը սեփականատիրոջ կողմից «բազմաթիվ բարեկամներին անհատույց տրամադրել գույքը»:
Զարմանում եմ բնակչության կարճ մտածելակերպի վրա` էդ որ էդքան պահանջում եք և ուզում եք ապրել եվրոպական ստանդարտի քաղաքում ինչու չեք ցանկանում ձեր վրա էլ վերցնել պարտականություններ?
Կենտրոնում բնակվող այսօրվա մեծահասակները (սոցիալապես անապահով խավը) հիմնականում 1950-70 թթ իրենց գիտելիքներին և ունակություններին, պաշտոնին, գիտական ու զինվորական կոչումներին, արժանիքներին վայել ու համապատասխան պետության կողմից բնակարաններ ստացած ակադեմիկոսների, պրոֆեսորների, կուսակցական, զինվորական, տնտեսական, բժշկական ոլորտի բարձր պաշտոնյաների թոռներն են (քիչ թվով մնացել են երեխաները) ու հին երևանցիները, որոնց թիվը շատ ավելի քիչ է քան վերոնշվալ անձանց:
Եկեք ազնվորեն փաստենք, որ ոչ բոլոր ակադեմիկոսների, պրոֆեսորների, բժիշկների ու տնտեսության ոլորտի ղեկավարների զավակներն են իրենց մտավոր ունակություններով համապատասխանել իրենց իսկ նախորդ սերնդին: Առավել ասեմ` հիմնականում նմանվելու մասին նույնիսկ խոսք չի գնում` սերունդների վրա բնությունը հանգստացել է:
Ներկայում իրենց նախնիներից ժառանգությամբ անցանց անշարժ գույքը այդ «կենտրոնի ծնվածներին» պատկանելու պատճառով ոչնչանում է վերանորոգման ռեսուրսների սակավության պատճառով: Գույքահարկի բարձրացումը, ինչի համար այդքան պայքարել եմ, ուղղված է հենց մեր սերնդին հասած ճարտարապետական արժեքների պահպանմանը ու մյուս սերնդին փոխանցելուն:
Գույքահարկը դեռ պետք է բարձրացվի, որ Կենտրոն վարչական շրջանը հնարավորություն ունենա վերանորոգելու ժամանակի ընթացքում քանդվող մուտքերի գեղեցիկ նախշերը, պարիսպները և այլն:
Արդեն հոգնեցուցիչ է դառնում բնակչության խոսելը զուտ էֆիռը լցնելու համար: Էդ անտեր խոսելուց առաջ մի քիչ էլ պետք է մտածել…
Քաղաքի այլ վայրում ապրելը ինչո’վ է նվաստացուցիչ «կենտրոնի ծնված» ակադեմիկոսի թոռան համար ով կյանքում բացի պապու արժանիքներով ապրելուց ոիրիշ արժանիք չունի, անհասկանալի է:
Ընթերցողներին խնդրում եմ չփորձել ինձ քննադատել, որովհետև ես երրորդ սերունդնեմ արդեն երկկողմանի երևանցի և կենտրոնի նախկին բնակիչ ու «թույնով լցված չեմ» երևանցիների նկատմամբ: Ուղղակի ուզում եմ մի քիչ առողջ բանականությունը գլուխ բարձրացնի մեր երկրում…